Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խաչապաշտ երկիր Հայաստանս… Իրականում, բոլորը գիտեն, որ խաչ կանգնեցնողները չգիտեն խաչի խորհուրդը և թե որն է խաչ կանգնեցնողների իրական պաշտամունքի առարկան… Խաչեր ենք կանգնեցնում և մոռանում դրանց գոյությունը:
Մոռանում ենք, քանի որ քսանմեկերորդ դարն է, իսկ մեզ դեռ հինգերորդ դարի կարևոր արժեքներն են առաջարկում/մատուցում: Ժամանակի և տարածության մեջ մոլորված ժամանակակից անշունչ մետաղական խաչերի լինելությունը պատմական անցյալի գոյության առկայություն/լինելությունն է մեր չկայացող քսանմեկերորդ դարում: Եվս մեկ Նարեկացի՞ է պետք, որ կարողանանք սթափվել մարդու հոգին և մեր երկրի հասարակությունը կեղեքող, պատանդող երկվությունից:
Գորիսին և Հայաստանին խաչը չի պահպանելու/պաշտպանելու, պահպանելու/պաշտպանելու են՝ կրթությունը, գիտելիքը, ազնվությունը, հասարակական արդարությունը և պաշտոնական արդարադատությունը: Խաչի խորհուրդն ինքնազոհաբերության լինելությունն է, կրթության ու գիտության խորհուրդ-իմաստը՝ կայացման ու զարգացման:
Կայացում ու զարգացո՞ւմ ենք ուզում, համալրենք կրթությունն ու գիտությունը կարող ուժերով, ՀՀ պետական և ՏԻՄ բյուջեներից բոլոր ոչ առարկայական ծախսերը/մեքենաների շտեմարանների նորոգում, վճարվող խորհուրդատուների լայն ցանցի կրճատում, ՀԿ-ներին տրվող գումարներ, անիմաստին մոտեցող գործուղումներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն:
Հինգ տարով ուղղորդենք կրթությանն ու գիտությանը, լրացուցիչ կրթությանն ու գիտությանը նպաստող մի ազնիվ համընդհանուր հիմնադրամ ստեղծենք մասնավոր նվիրատվությունների համար և տեսնենք, թե իսկապե՞ս ենք ուզում և թե որքա՞ն ենք ուզում…»: