ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավտովթարները կրճատելու ուղղությամբ աշխատանքները պետք է դառնան առաջնային խնդիր, սակայն դրանով պետք է զբաղվեն բացառապես մասնագետները։
Յուրաքանչյուր հայի պարտքն է լուծում առաջարկելու, ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում։
Այսօրվա խնդիրների մեծ մասը հենց բազմաթիվ «մասնագետների» աշխատանքի հետևանքն է, երբ ճանապարհ սարքելուց առաջնային է եղել ատկատի չափը, երբ փողոցների լուսավորությունը չի ունեցել բիզնես հետաքրքրություն,…
Միայն մասնագիտական լուրջ վերլուծությունը հնարավորություն կտա բացահայտելու իրական խնդիրները, հակառակ դեպքում էմոցիոնալ և տեղային լուծումները որևէ լուրջ ազդեցություն չեն ունենալու»։