
«911» ծառայությանը հուլիսի 14-ին, ժամը 11:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան երթևեկելի հատվածից դուրս է եկել և կախվել հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս են բերել երթևեկելի հատված: