ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հուլիսի 15-ին՝ ժամը 15:25-ին, ահազանգ է ստացել, որ Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Մինչ ջրափրկարարների վայր հասնելը, քաղաքացիներից մեկը մոտեցել է լողափին:
Ջրափրկարարները հեծանվանավակում գտնվող քաղաքացուն՝ Վ.Հ.-ին (ծնված 2003 թ.), տեղափոխել են հատուկ ջրափրկարարական ջոկատի նավակ, մոտեցրել ափ և ջրից դուրս բերել քաղաքացու հեծանվանավակը: