Ճապոնիայում թոշակը կբաժանեն անօդաչուները
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում թոշակը կբաժանեն անօդաչուները

Ճապոնիայի կառավարությունը 2018 թ. կգործարկի անօդաչուներով ապրանքներ հասցնելու ծրագիրը` բնակչության նոսր խտություն ունեցող երկրի հեռավոր շրջաններ: Այդ մասին հայտնել է Kiodo գործակալությունը:

Հիմնական խնդիրներից մեկը, որ հարկ է լուծել, դա անօդաչուների ներկայիս ցածր հուսալիությունն է և թռիչքների անվտանգությունը: Ըստ տվյալների` իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա բյուջեում ընդգրկել մասնավոր ընկերությունների աջակցման ծախսեր համապատասխան տեխնոլոգիաների մշակման համար:

Կառավարությունում վտահ են, որ անօդաչուների օգնությամբ ապրանքների տեղափոխման ծառայության զարգացումը կօգնի տարեց մարդկանց, որոնց համար ժամանակի հետ ավելի դժվար է դառնում տնից դուրս գալը, ինչպես նաև մասամբ կլուծի աղետի գոտիներ ապրանքներ հասցնելու խնդիրը: