Արթուր Գրիգորյան. «Պետքա հերթով անցնել բնապահպանության/բնօգտագործման բոլոր ոլորտներում գործող կոռուպցիոն սխեմաների վրայով»
Advertisement 1000 x 90

Արթուր Գրիգորյան. «Պետքա հերթով անցնել բնապահպանության/բնօգտագործման բոլոր ոլորտներում գործող կոռուպցիոն սխեմաների վրայով»

Արթուր Գրիգորյանը հուլիսի 9-ին ֆեյսբուքում գրել է.

«Քիչ առաջ «Չեռնոբիլ» ֆիլմն էինք նայում՝ տեղական չինովնիկական դասի հետ համընկումներն ապշեցուցիչ են՝ նույն տգետ, բթամիտ բյորոկրատները, նույն լկտի սուտն «ամենաբարձր» մակարդակներում ու իրենց ճիվաղ «ես»-ից այն կողմ ամեն ինչի վրա թքած ունենալու նոմենկլատուրային էությունը:

Հիմա ուշ ժամ է, Սևանա լճի ահա այս վիճակի համատեքստում վաղը մի քանի բան կգրեմ՝ այդպես էլ չսկսված մի տեսչական ստուգման մասին: Ու առհասարակ՝ պետքա հերթով անցնել բնապահպանության/բնօգտագործման բոլոր ոլորտներում գործող կոռուպցիոն սխեմաների վրայով: Ոլորտային տխմարները հերիքա «մասնագիտական» մուտիլովկաներով ստվերային բիզնեսներն ապահովագրեն: Չեն հասկանում, որ ժողովուրդն իրանց էդ ջուրն իրոք խմացնելուա»:



Նման նյութեր