Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մեջ երևում է, որ պայմանավորվածություն է եղել վեթինգի փոխարեն կիրառելու այլ՝ ավելի ստանդարտ միջոցներ, որոնք վերաբերում են կարգապահական պատասխանատվության մեխանիզմներն ուժեղացնելուն, այսինքն՝ եթե կա խնդիր, ինչը իշխող քաղաքական ուժը տեսնում է, կարող են ուժեղացնել օրենսդրության մակարդակով կարգապահական պատասխանատվության մեխանիզմները, դրանք կապակցել գույքի հայտարարագրման մեխանիզմի հետ և իրականացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ-ի հիմնադիր Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը:
«Հիմա արդեն հայտնի է դառնում, թե ինչու էր իշխող քաղաքական ուժը նախաձեռնել այն խայտառակ փոփոխությունները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման կապակցությամբ»,-ասաց Մելիքյանը:
Ամբողջությամբ՝ tert.am