Թալանել են Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի տնօրենի տունը. տարել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է գումար, ոսկյա և արծաթյա զարդեր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Թալանել են Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի տնօրենի տունը. տարել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է գումար, ոսկյա և արծաթյա զարդեր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 14-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փատով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 63-ամյա Մովսես Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը մեկուկես ժամվա ընթացքում, օգտվելով իր տան 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տուն և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Պողոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է Գերմանական Կարմիր Խաչի երևանյան գրասենյակում՝ որպես տնօրեն, իսկ չհրկիզվող պահանարում եղել է արծաթյա և ոսկյա զարդեր, գումար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «անկոչ հյուրերը» ննջասենյակից էլ հափշտակել են ալկոհոլային թանկարժեք խմիչքներ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com