
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար կասկածվող ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:
«Հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․, ով, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար: Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացու հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: