Գեղարքունիքի մարզում բախվել են մարդատար Газель-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի մարզում բախվել են մարդատար Газель-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24.9 կմ հատվածոմ բախվել են Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Մանուկյանի վարած Газ 2705-222 մակնիշի 36 AP 564 համարանիշի և Գավառ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Ազնաուր Խաչատրյանի վարած ЗИЛ ММЗ 555 մակնիշի 04 ՏԼ 437 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մանուկյանը տեղում մահացել է, իսկ Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ թույլտվության ավագ տեսուչ Արման Նաջարյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ակսել Մանուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել քարով, կողաշրջվել է, իսկ Газель-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Գավառի ճանշինի աշխատակիցները, ովքեր նշված տարածքից հեռացրել են թափված քարերը, Газель-ը և կարճ ժամանակ անց ճանապարհը դարձրել են անցանելի։

Փաստի առթիվ Գավառի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Է. Սուսլիյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Արա Քոչարյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com