Զգուշացեք. խաբում են. Հայաստանի բջջային օպերատորներից մեկը հաքերների թիրախում է հայտնվել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Զգուշացեք. խաբում են. Հայաստանի բջջային օպերատորներից մեկը հաքերների թիրախում է հայտնվել. armeniasputnik.am

Հայաստանի բջջային և ինտերնետային օպերատոր Ucom ընկերությունը հայտնվել է հաքերների թիրախում։

Հաքերներն օպերատորի անունից հաղորդագրություններ են տարածում, որոնցում գրված է, թե օգտատերն իբր սմարթֆոն է շահել։ «Շահումների» թվում նշվում են iPhone-X, Samsung Galaxy S10 սմարթֆոնները, ինչպես նաև iPad Pro պլանշետները։ Հաղորդագրության հեղինակներն առաջարկում են «շահած» սարքերը ստանալու համար ուղարկել անձնական և բանկային տվյալները։

Նման հաղորդագրություններից մեկի սքրինշոթը Facebook սոցցանցի իր էջում հրապարակել է Ucom-ի PR-ի և կոմունիկացիայի գծով ծրագրերի ղեկավար Դիանա Մնացականյանը։

Նրա խոսքով` ինչ-որ տարօրինակ հասցեից անհայտ անձինք փորձում են խարդախություն անել, օգտագործելով հայտնի բրենդի անունը, և որսալ մարդկանց անձնական տվյալները։ Մնացականյանը նշում է, որ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում պետք է դրանք անտեսել։ Ucom–ի մասնագետներն այժմ զբաղվում են խնդրով` փորձելով գտնել այդ հաղորդագրությունների աղբյուրը։

Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ հաղորդագրություններ կարող են գալ ցանկացած կայքից։ Օգտատերը բացում է այս կամ այն պորտալը, և այդ պահին «շահումի մասին» հաղորդագրությամբ պատուհան է հայտնվում։ Ընդ որում, նշանակություն չունի, թե որ պրովայդերի կամ զննարկիչի ծառայություններից է օգտվում մարդը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր