«Ես հույս ունեի, որ քաղաքական իշխանությունը կշտկի իրավիճակը և հետագա գործողություններն այնպես կիրականացնի, որ Վենետիկի հանձնաժողովը կամ միջազգային այլ կառույցներ չեն անդրադառնա Հայաստանի դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացվող միջամտություններին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանի իրավապահ համակարգի վերաբերյալ արձանագրությանը:
Բաբայանը հիշեցրեց, որ հրապարակային կերպով բազմիցս հորդորել է իշխանություններին զերծ մնալ իրավիճակն առավել ծանրացնելուց: «Զգուշացրել էի, որ այսպես շարունակելու դեպքում կարժանանանք Եվրոպայի կոշտ քննադատությանը: Հետևաբար սա սպասելի էր ինձ համար, բայց ուզում եմ հասկանանք վերջապես, որ դեռ ուշ չէ և հնարավոր է չարժանանալ շատ ավելի կոշտ քննադատության: Եթե քաղաքական իշխանությունը վերջնականապես չհրաժարվի դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելուց, ապա հաջորդ եվրոպական անդրադարձը մեր հասցեին այսպիսի զուսպ չի լինելու»,- հավելել է նա:
Ամբողջությամբ՝ tert.am