
Աննա Կարապետյանը ֆեյսբուքւոմ գրել է.
«Արարատ Միրզոյան. «Կարծիքներ կան, որ ԱՄՆ կարող է ավելի շատ աջակցել: Կան նաև կարծիքներ, որ դրա պատճառն է Հայաստանի հեղափոխության ներքաղաքական բնույթը»:
Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները բաց տեքստով ասում են, որ ԱՄՆ-ն ֆինանսավորում է հեղափոխություններ, ոչ թե բարեփոխումներ:
Երկրի իշխանությունների կողմից նման խոստովանությունը շատ վատ գնահատական է ԱՄՆ հետ մեր հարաբերություններին: Եվ նաև ցույց է տալիս, որ մենք դեռ հեղափոխության կապիտալիզացիան փորձում ենք տեսնել ուղղակի ֆինանսական հոսքերի, ոչ թե կարևոր ծրագրերի, համատեղ բարեփոխումների մեջ»: