Հովհաննես Ազոյանն ու հովհաննեսազոյանանմաններն ապացուցում են, որ հեղափոխություն են արել ոչ թե ժողովրդի, այլ պաշտոնի համար
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ազոյանն ու հովհաննեսազոյանանմաններն ապացուցում են, որ հեղափոխություն են արել ոչ թե ժողովրդի, այլ պաշտոնի համար

Հովհաննես Ազոյանը և հովհաննեսազոյանանմաններն ապացուցում են, որ հեղափոխություն են արել ոչ թե ժողովրդի, այլ պաշտոնի համար, ու հենց չեն ստանում այդ ամենը, դառնում են «ընդդիմադիր» ու օնլայն հարթակի միջոցով իրանց մասին լսցնել են տալիս վերևներին։

Էսօր Հովոն ա, վաղը կարա լինի յուրաքանչյուր մեկը, ով վաղվանից աշխատանքից կազատվի։ Վստահեցնում եմ ձեզ, որ որ մեկին Փաշինյանը աշխատանքից ազատի, հաջորդ օրը ինքն էլ այսպիսի «վատատեսական» բաց նամակներ ա գրելու, պատմելու ա, թե ինքը ինչքան լավն էր, թե ինքը ինչքան գործ ա արել ու վերջում էլ չի մոռանալու ասել, թե ինչքան վատ են մինչ օրս աշխատել կառավարությունն ու Փաշինյանը։ Վառ օրինակ են էն աղանդավորի անդադար գրվող ու բողոքավոր ստատուսները։

Ինչ եմ ուզում ասեմ․ հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը չի կարում ազատվի իր կադրերից, քանի որ իրանք շատ են ու իրանք ամեն պահ մեջքից խփող են։

Ես ոչ մի գրամ չեմ հարգում նման մոտեցումը ու դա համարում եմ կռիսություն ու համարում եմ զզվելի արարք, բայց փաստ է, որ դա կա ու կլինի ու ինձ ամենաշատը հանրապետականները կհասկանան, որոնց աչքի առաջ սաղ դեմներից թռան ու մեջքից խփին։

Ազոյանն այս նամակով ոչ թե իրեն սարքեց ընդդիմադիր ու ժողովրդի մասին մտածող, այլ հասարակ պաշտոն ուզող։

Ankakh Hayastan



Նման նյութեր