«Փաստորեն տնտեսական հեղափոխությունն առոք-փառոք վերջացրինք, անցնում ենք հաջորդ փուլին». Լուսինե Հարոյան
Advertisement 1000 x 90

«Փաստորեն տնտեսական հեղափոխությունն առոք-փառոք վերջացրինք, անցնում ենք հաջորդ փուլին». Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ 2017 թվի ընտությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ն ընտրեց «Անվտանգություն և Առաջընթաց» կարգախոսը, ես կարծում էի, որ դրանից ավելի մառազմատիկ բան գոյություն չունի, բայց, փաստորեն, սխալվում էի:

Մարդը ինդուստրիալիզացիա է հռչակում մի երկրում, որը միջազգային վարկանիշային աղյուսակներում անկայուն է համարվում ներդրումների համար` իր նման ղեկավարի անպատասխանատու քայլերի պատճառով, որի տնտեսությունը մենաշնորհներն են ու բզկտվող փոքր բիզնեսը, որն իր բանակի համար սպառազինությունը գնում է՝ ռուսներից վարկ խնդրելով, որի ստրատեգիական բոլոր կարևոր օբյեկտներն ու ռեսուրսները գտնվում են օտարերկրյա կորպորացիաների լիակատար վերահսկողության ներքո, որն անգամ չի կարողանում կոյուղաջրերից ու կեղտից փրկել քաղցրահամ ջրի իր միակ պաշարը` Սևանը, որի գետերը շուտով կցամաքեն դրանց վրա կառուցված օլիգարխների ՀԷԿ~երի պատճառով, որի դաշտերն անապատի են վերածվում ոռոգում չլինելու պատճառով, որի բնակչությունն աղետալիորեն նվազում է, որի բնակչության 40%~ը ապրում է չքավորության ճիրաններում, որի ներկայիս իշխանությունը քայլելուց բացի բան չի կարողանում անել, որի…

Փաստորեն տնտեսական հեղափոխությունն առոք-փառոք վերջացրինք, անցնում ենք հաջորդ փուլին:

Պարոն վարչապետ, իսկ միգուցե նախ մտածեի՞ք Հայաստանում քաղաքացիների համար ապրելու տարրական պայմաններ ստեղծել, նոր հետո տաղանդավոր մարդկանց համար`դրախտ»:



Նման նյութեր