«Շղթան կտրելու ու խելքի գալու նշույլներ չեն նկատվում». Մարինե Մանուչարյան
Advertisement 1000 x 90

«Շղթան կտրելու ու խելքի գալու նշույլներ չեն նկատվում». Մարինե Մանուչարյան

Մարինե Մանուչարյանի հրապարակումը.

«Երեք տարի առաջ էս օրը մի խումբ զինյալներ ծրագրել ու իրագործեցին Հայաստանի նորագույն պատմության թվով երկրորդ քաղաքական ահաբեկչությունը: Առաջինը գլխատեց մեր պետությունը ու տասնամյակներ հետ շպրտեց մեր զարգացումը, իսկ երկրորդը խլեց երեք ոստիկանի կյանք: Հանցագործների մեծ մասն այսօր ազատության մեջ են ու կասկած չունեմ, որ նրանց ձայնը դեռ կլսենք, իսկ մի երկու հոգի դեռ կալանավորված են:
Ահա այն ամենն ինչ պետք է իմանալ պետության հանդեպ մեր հասարակության ու քաղաքական էլիտաների վերաբերմունքի մասին: Լռվել ենք ամեն ինչ անձերով պայմանավորող քաղաքական իրականության մեջ:
Մի տեսակ փակ շղթա է դարձել. անընդհատ մերժում ենք, հետո ռևանշ տեսնում, մերժելու ենք, հետո ռևանշ տեսնենք, իսկ աշխարհը լայն քալերով առաջ է գնալու: Շղթան կտրելու ու խելքի գալու նշույլներ չեն նկատվում:

#Միծռվիր #էն_լուսինն_էլ_էնտեղ_խավարեց»



Նման նյութեր