Ավետիք Չալաբյան. «Հույս ունեմ, որ հանրային արձագանքը կստիպի Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությանը հետ կագնել այս վտանգավոր քայլից» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ավետիք Չալաբյան. «Հույս ունեմ, որ հանրային արձագանքը կստիպի Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությանը հետ կագնել այս վտանգավոր քայլից»

Ավետիք Չալաբյանի հրապարակումը.

«Անցած շաբաթ ես գրառում էի կատարել «Ստամբուլյան կոնվենցիայի» մասին, բացատրելով այդ արտաքուստ առաջադիմական փաստաթղթի վտանգավոր ստորջրյա խութերը և ականները։ Այս թեմայի քննարկումը ցույց տվեց, որ իրական խնդիրը բոլորովին էլ ընտանեկան բռնությունը չի, որի կանխարգելման վերաբերյալ Հայաստանը դեռ 2017 թ․ դեկտեմբերին ամբողջ օրենք է ընդունել (բուռն հանրային քննարկումներից հետո), և որում արդեն արտացոլված են կոնվենցիայի համեմատաբար խելամիտ դրույթների զգալի մասը, այլ ընտանեկան բռնության կանխարգելման անվան տակ, Հայաստանում նոր հանրային իրողություն ստեղծելը։

Կոնվենցիայի ընդունմամբ փաստացի օրինականացվում է երրորդ (ոչ կենսաբանական) սեռը, և սկսում է նրան բնական երկու սեռերին բոլոր հավասար իրավունքներով (ամուսնություն, երեխաների որդեգրում, սոցիալական արտոնություններ) օժտելու գործընթացը։ Եթե Եվրոպական շատ երկրների համար, որտեղ ընտանիքի ինստիտուտը արդեն զգալիորեն քայքայված է, սեփական բնակչությունը նվազում է, իսկ աճը տեղի է ունենում ներգաղթյալների հաշվին, սա կարող է և ընդունելի լինել, մեր կռվող և ավանդապաշտ երկրի համար սա կարող է երկարաժամկետ կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ, աստիճանաբար ներսից քայքայելով ազգի դիմադրողականությունը, ուստի մենք պայքարելու ենք այս կոնվենցիայի վավերացման դեմ։

Այս թեմայով է խոսում նաև իմ ընկեր Արա Հակոբյանը, որը մանրամասն ներկայացնում է կոնվենցիայի հետ կապված վտանգները։ Ներկայացնում եմ այն ձեզ, այն հույսով, որ հանրային արձագանքը կստիպի Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությանը հետ կագնել այս վտանգավոր քայլից, փոխարենը կենտրոնանալով արդեն գործող օրենքի կիրարկման արդյունավետությունը բարձրացնելու, և կանանց նկատմամբ բռնության ցանկացած դրսևորման դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմներ ներդնելու վրա»։



Նման նյութեր