
Ադրբեջանի բանակը հուլիսի 17-ի գիշերը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը:
«Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրը: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը: