
Արթուր Ղազնիյանի հրապարակումը.
«Պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել 3 տարի առաջ, պետք է գտնել մեկ հարցի պատասխան։
Եթե այսօր 30-ից ավել զինյալներ հարձակվեն ոստիկանության գնդի վրա, սպանեն գունդը պաշտպանող ոստիկաններին, պատանդ վերցնեին բարձրաստիճան ոստիկաններին և պահանջեին իրենց հրամանատարի ազատությունն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա ինչպե՞ս դա կորակվեր:
Ես գիտեմ պատասխանը, ավելին՝ իմացել և ասել եմ դեռ 3 տարի առաջ, ուղղակի ցանկանում եմ, որ քաղաքական մանիպուլյատորներն ու օտարերկրյա գործակալներն ուղիղ պատասխանեն այս հարցին:
Հ.Գ. Ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն՝ անկախ նրանից, թե ում կողմից է դա արվում և ինչ նպատակով:
Քիչ էր մնում՝ մոռանայի։))) Ե՞րբ են պատրաստվում 800 հեկտարն ազատագրեն…»: