Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ 4 ընկերով Երևանից վերադառնում էինք Տավուշ։ Ճանապարհին, Չարենցավան-Սևան հատվածում ավտոմեքենան բենզինով լիցքավորեցինք, բենզալցակայանում ՀԴՄ կտրոն չտվեցին։ Ճաշեցինք բավական թանկ գներով «Ծովագյուղ» սուպերմարկետում, որը նաև հացի փռեր, մեծ ճաշարան ունի։
Այդ սուպերմարկետի տասնյակ աշխատողներից ոչ մեկի կրծքին քարտ չկար, ուր նշված լիներ աշխատողի անուն-ազգանունը, նրա պաշտոնը կամ գործի բնույթը։
Հավանական է, որ աշխատողների մի մասը հարկային դաշտում չէ։ ՊԵԿ պաշտոնյաները մեր մուծած հարկերից պարբերաբար մեծ չափի գումարներով ինքնապարգեւատրվում են, ինչո՞ւ է հարկային ոլորտում շատ բան հնի պես, անփոփոխ»։