Sputnik Արմենիայի տվյալներով`աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները պարզել են, որ նա ժավելի սպիրտ է խմել և անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել՝ փրկելով նրա կյանքը: Գուցե հետևանքն այլ լիներ, եթե աղջկա մայրը նրան շտապ հիվանդանոց չհասցներ:
Տեղի իրավապահները պարզում են կատարվածի պատճառները: Մեր տեղեկություններով՝ աղջիկը որոշ ժամանակ առաջ մի երիտասարդի հետ հեռացել էր տնից և վերադարձել միայն մի քանի ամիս անց: Ժավելի սպիրտ խմելը այդ երիտասարդի հետ առնչություն ունի՞, թե՞ ոչ, կպարզեն իրավապահները: