Արթուր Թովմասյանը ֆեյսբուքում գրել է.
«Իջևանի դեպքերը հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանի Հանրապետությունում թավշյա ու ոչ բռնի հեղափոխությունից էլ բան չի մնացել և ամենուր բռնության մենաշնորհ է տիրում, հետևաբար` պետություն չկա: Եթե ոստիկանին հարվածում են, տրանսգենդերները մտնում են ոստիկանական բաժին ու ոստիկան ծեծում, երբ ոստիկանների վրա թքում են, հարձակվում նրանց վրա՝ անվանում սրիկա և տականք ու անպատիժ են մնում, ապա մյուս տրամաբանական քայլը ոստիկաններին քարերով հետապնդելն է, ու այդ օրը մեռնում է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Իջևանցիները իրենց քայլով հարամեցին Նիկոլի հարցազրույցը: Մեկդ Նիկոլին ասեք, այս սոդոմ-գոմորը ինքն է ստեղծել մեր երկրում, որ նա է պատասխանատու երկրում օրեցօր խորացող խնդիրների համար, հա ու մեկ էլ ասեք որ անտառը ժողովրդինն է, ուզում է՝ կտրում է, ոստիկանը ժողովրդինն է, ուզում է ծեծում է… Այն, ինչ ունենք այսօր կենցաղային մակարդակում երկրի կառավարման հետեւանքն է.
Հ.Գ. Ինչ ցանել ես, էն էլ հնձելու ես Նիկոլ… ժողովուրդն է ամեն ինչ որոշում:
Հ.Գ.Գ. Քայլ արեք՝ ձեռքներդ վերև, Բռունցք արեք՝ դուխով, Դուք եք տերը ես երկրի, Հայեր ջան դուխով, Դու ու Դու միասին, Հաղթելու եք շուտով, Ազատ, անկախ ժողովուրդ, Հայեր ջան դուխով, Հայեր ջան դուխով․․․ Դըմփ-Դըմփ-Հու ամեն ինչ շատ արդար է»: