Արմեն Մինասյանի հրապարակումը.
«Ոնց հասկացա՝ գիշերը Իջևանում մարդկանց են հավաքել։ Բնականաբար, հասկանում ենք, բերման ենթարկվածների մեջ կան իրավախախտներ, որոնք պետք է պատժվեն ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Սա անպայման։
Բայց պարզ ա նաև, որ սենց դեպքերում թացն էլ խառնվում ա չորին, ու հնարավոր ա անմեղ մարդիկ ևս հիմա քաղմասում լինեն։ Ու քանի որ արանքում ոստիկանների տուժելու հանգամանքն ա, հնարավոր ա նաև, մեղմ ասած, մի քիչ անպատշաճ վերաբերմունք։
Լավ կլինի, որ օմբուդսմենը մի քիչ ակտիվ լինի։
Դե իրավապաշտպանների անուն չեմ տալիս, որովհետև թեմայի մեջ քաղաքական հարց չկա ու իրանք սենց դեպքերում, որպես կանոն, Իջևան հասնելու ճանապարհածախս կամ էլ՝ հավես, չեն ունենում»։