«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդիկ մայրուղի են փակել ու ոստիկաններին քարերով ծեծել, որպեսզի կարողանան ապօրինի անտառհատմամբ զբաղվեն։ Ուրեմն արձանագրենք, որ՝
Բացարձակապես անընդունելի է հավաքի մասնակիցների կողմից բռնության կիրառումը։ Դրանից էլ ավելի անընդունելի է կրիմինալ շահերի առաջմղման համար ոչ խաղաղ հավաքի կազմակերպումը։
Հավաքի խաղաղ բնույթը խաթարող բոլոր անձինք պետք է մեկուսացվեն։ Իսկ ապօրինի անտառահատումներով զբաղվող կրիմինալ խմբերին պետք է ցույց տալ իրենց տեղը»։