Նավթի գների կտրուկ աճը 1 բարելի համար մինչև 50 դոլար հոգեբանական նիշը, համաշխարհային շուկա է վերադարձնում ԱՄՆ-ի թերթաքարային նավթարդյունահանողներին, գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով` թերթաքարային նավթի արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններ, ինչպես Devon Energy Corp.-ը, Pioneer Natural Resources Co-ն և այլն, որոշում են ընդունել ավելացնելու նավթի արդյունահանումը:
Սակայն փորձագետները երկյուղում են, որ թերթաքարային արտադրողների շուկա վերադառնալը կհանգեցնի նավթի համաշխարհային գների անկման նոր ալիքի:
Տեղական ժամանակով 17:46-ին նավթի համաշխարհային գները իջել են: Brent մակնիշի նավթի գինը նվազել է 2.76%-ով և վաճառվել է 49.42 դոլարով 1 բարելի համար, իսկ WTI մակնիշի նավթի գինը նվազել է 2.84%-ով և կազմել է 47.14 դոլար 1 բարելի համար: