
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանել է Տավուշի մարզի Իջևան քաղաք: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ առաջարկելով դրանք ուղղել ավելի ուշ։
Հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին:
12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք:
Իջևանում էր նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: