Արա Վարդանյանի հրապարակումը.
«Մեր ժողովուրդը աչքիս Փաշինյանին բառացի է հասկացել – Իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Չնայած, ինչ ասել ա, էտ էլ հասկացել են։ Բա ոստիկանի աշխատավարձը մենք ենք տալի, կուզենք կլսենք, կուզենք չենք լսի։ Բա մեր ծառն ա, ինչ կուզենք կանենք։ Բա էլ ինչի՞ էինք փողոց փակում, դմփ-դմփ հու գոռում, պրոսպեկտի վրա խորոված անում։ Մենք բոլորս Նիկոլ ենք, այսինք՝ Վարչապետ։
Այժմ եկել է պահը բոլորին հասկացնելու, որ կա մեկ Նիկոլ, մեկ Վարչապետ, իսկ դա շատ բարդ է լինելու։ Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից՝ քանզի հենց այդ ամբոխն է իրենց իշխանության երկարատևության միակ երաշխավորը։ Ի վերջո Սերժ ենք մերժել, մի հատ ծառը ինչ է, որ չկտրենք։ Դե արի ու բացատրի էս մեր ժողովրդին, որ իրենց ուղղակի որպես գործիք օգտագործել են։ Ցավն էլ էնա, որ այդ գործիքը այլևս պետք չէ այդքան ժամանակ մինչև նորից փողոց փակելու և հնին մերժելու գործ չլինի։
Պրոբլեմն էլ էնա, որ եթե էս ամբոխին ձեռքիցդ բաց թողնես, քո պես մեկ ուրիշը կհայտնվի և կանի նույնը ինչ արիր դու։ Իսկ ամբոխը շարունակաբար ման է գալու այն լիդերին, որը ծառի հարց է լուծելու։
Հիմա ասեք ես էլ իմանամ՝ իշխանությունը ժողովրդին է պատկանում, թե՞ ոչ»։