«Իրան քաղաքացիություն չտալը ճիշտ էր, իրան նստացնելը ճիշտ էր, իրան աքսորելն էլ ճիշտ կլինի»
Advertisement 1000 x 90

«Իրան քաղաքացիություն չտալը ճիշտ էր, իրան նստացնելը ճիշտ էր, իրան աքսորելն էլ ճիշտ կլինի»

Իրան քաղաքացիություն չտալը ճիշտ էր, իրան նստացնելը ճիշտ էր, իրան աքսորելն էլ ճիշտ կլինի: Մենք 80-ականների Լիբանան սարքելու հայրենիք չունենք: Ամաչում եմ, որ երբևէ էս մարդուն հարգել եմ, կամ համարել հերոս ու իրա ազատության համար պայքարել: Նա չգիտի ինչ է պետությունը, նա չգիտի ինչ է պետականությունը: Նա կլասիկ լիբանանի քաղաքացիական պատերազմների մեջ մեծացած, նույն մենթալիտետով Հայաստանին ու հայկական իրականությանը նայող անձ է, որի համար իր էգոն ավելին է, քան մեր երկիրը: Պատուհաս է, որը դեռ գալու է: Ու թող չասեն չենք զգուշացրել: Սա մի մարդ է, ով Արցախում ապրող սիրիահայերի և ոչ միայն նրանց հետ հանդիպումների է գնում ու համոզում ապստամբել, սա մի մարդ է, ով չի գիտակցում, թե ինչ կրակ է բերելու բոլորիս գլխին իր հակապետական քայլերով: Հակառակում չփորձեք էլ համոզել:

Հ.Գ. էդ«ՊՊԾն վիժեցրեց Արցախ հանձնելու» կուտը տարեք ձեր հավերի մոտ շաղ տվեք: 800ՀԱն էլ հետ բերեք, թե չէ ֆուֆլո եք դառել: Թե բա ուզում էինք հետ բերենք, չթողեցին: #Հադմձունգար

Հ.Գ.Գ. ներկա իշխանության կողմից հստակ գնահատականներ չտալը, այս սպառնալիքը չչեզոքացնելը համարում եմ հանցավոր անգործություն: Հաջորդ կրակոցների պատասխանատվությունը հավասարապես կիսելու եք, եթե վերջնական չփակեք ահաբեկչական այս օղակի գործունեությունը Հայաստանում: Իրականում հաջորդ կրակոցները ձեր դեմ են իրականացնելու: Մտածեք:

ԱՀԱԲԵԿՉՈւԹՅՈւՆԸ ՉԻ՛ ԱՆՑՆԵԼՈւ:

#ՄիԾռվիր

Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր