ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հուլիսի 18-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում բռնությունը եղել է, կա ու կլինի մերժելի հասարակության ճնշող մեծամասնության և մեր քաղաքական ուժի կողմից։ Նույնքան մերժելի և անընդունելի է հասարակական բարիքի թալանը՝ «տուն պահելու» անվան տակ։
Պետք է բացահայտել երեկվա ակցիայի իրական կազմակերպիչներին և պատժել օրենքի ողջ խստությամբ՝ անտառը ապօրինի հատելու, ապօրինի տնտեսական գործունեության և ոստիկանների հանդեպ բռնության գործադրման համար։
ՀԳ։ Ուրախությամբ նշեմ, որ իմ տպավորությամբ, երեկվա՝ ոստիկանների հանդեպ բռնությունը և ակցիայի մասնակիցների անտրամաբանական պահանջը ունի զրոյին մոտ հասարակական աջակցություն։
ՀԳ2։ Անտառը բոլորինս է։
ՀԳ3։ Պետք է օգնենք, որպեսզի անտառամերձ գյուղերի բնակիչները ոչ թե անտառ հատելով ապրեն, այլ անտառի միջոցով շատ լավ ապրեն»: