«Հարսնացուն հյուսիսից VS ակուլա»
Advertisement 1000 x 90

«Հարսնացուն հյուսիսից VS ակուլա»

Լողափին հովանոցի տակ նստած գիրք եմ կարդում։ Ու մեկ էլ տեսնեմ մի ռուս աղջիկ «դասական-ռսական» ձևերով Վահանին «կապում» է։ Սկզբից կրակվառիչն ուզեց, ծխախոտը կպցրեց, հետո «լյա»-ից մտավ՝ Օյ Արմենիյա տակայա պրելեսծ։ Հետո անցավ գայթակղման մյուս փուլին՝ անպաշտպան շեկ աղջիկ եմ, մենակ վախենում եմ ջուրը մտնել շարքից, հարցրեց անմեղ դեմքով.

– Վանեչկա, Միջերկրական ծովում ակուլաներ կա՞ն։

Ու էստեղ Վանեչկան ինչ ասի, որ լավ լինի.

– Սվետա ջան, կան, բայց հիմա զոնտիկի տակ պառկած են, դու դուխով մտի ջուրը։

Ու Սվետը զարմացած շրջվել ինձ է նայում՝ յանի էս ինծիլիգենտ հավնա ակուլան, սաղ օրը գիրքա կարդում։

Ինձ համար խախանդ պառկած էի, հիմա ստիպված ակուլայի ռեպուտացիաս պահելու համար պիտի գիրքը թողնեմ, վեր կենամ ու գնամ «Սվետա ջանի» շեկ գլուխը համփ անեմ։

Հ.Գ. Սենց բաներ եք էլի խոսում խոպան տեղերը, որ հեզիկ-նազիկ հայ կանանց անունը հանել եք կովկասյան վագրուհիներ-լրբուհիներ ։)

#լողափնա_հետազոտություններ

Գոհար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր