
Այսօր, լույսը դեռ չբացված՝ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այստեղ 40-ամյա մի կին ծեծի է ենթարկվել։ Նա ամուսնու և երեխաների հետ ապրում է Արմավիրի մարզի մեկ այլ գյուղում։ Կասկածելով ամուսնու հավատարմությանը, կինը հետևել է նրան, մտել Մրգաշատի տներից մեկն ու ամուսնուն բռնացրել մեկ այլ կնոջ հետ։
Կինը փորձել է բենզին լցնել ամուսնու սիրուհու վրա, սակայն նրա փորձը ձախողվել է. ամուսինն ու սիրուհին ծեծի են ենթարկել կնոջը, և նա ստիպված է եղել փախչել գյուղից ։