Գիտնականները պարզել են, որ չորս աստերոիդներ մոտենում են Երկիր մոլորակին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղելով RT-ին:
Բոլոր տիեզերական մարմինները վաղուց հայտնաբերվել են և գտնվում են գիտնականների վերահսկողության տակ: Նրանցից յուրաքանչյուրն ունի մոլորակին բախվելու պոտենցիալ:
Նշվում է, որ առաջին՝ 1979 XB աստերոիդը յուրաքանչյուր վայրկյան մոտենում է Երկրին մոտ 30 կմ-ով: Հայտնաբերված աստերոիդների մեջ այն իրենից ամենամեծ վտանգն է ներկայացնում:
Ապոֆիս աստերոիդը Երկիր մոլորակին կմոտենա 2029 թվականին: Եթե Ապոֆիսի բախումը տեղի ունենա, դրա ազդեցությունը հավասար կլինի 15.000 միջուկային լիցքի, որոնք միաժամանակ պայթեցվում են:
2010 RF12 աստերոիդը նույնպես պոտենցիալ վտանգ է ներկայացնում, սակայն այն ավելի քիչ վնաս կարող է պատճառել, քան 2013 թվականին Չելյաբինսկում ընկած երկնաքարը:
2000 SG344 անվանմամբ աստերոիդը բավականին հեռու է և Երկիր մոլորակին մեկ վայրկյանի ընթացքում մոտենում է 1.3 կմ-ով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը