
1937 թվի դեպքերի ժամանակ Կենտկոմի քաղբյուրոն իր ներկայացուցիչներին ուղարկում էր հանրապետություններ, մարզեր ու երկրամասեր անվստահելի անձանց պատժելու համար։ Ականատեսներից մեկը պատմել է այն մասին, որ երբ Ստալինին ներկայացրել են այն մարդկանց ցուցակը, որոնք պետք է մեկնեն տեղեր կուսակցության քաղաքականությունն իրագործելու, այն է «թշնամիներին» հայտնաբերելու եւ պատժելու, Ստալինն ասել է. «Հայաստան մարդ ուղարկելու անհրաժեշտություն չկա, նրանք իրենք իրենց կբերեն»։
Անտոն Քոչինյան, «Անավարտ հուշեր», Երեւան 2008, էջ 163:
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: