Աննա Մկրտչյանը ֆեյսբուքում գրել է.
«Երկրին թելադրվող կեղծ օրակարգից զատել իրական թեզեր դժվար է, բայց խիստ անհրաժեշտ։ Այսպիսով՝ իրականի մասին։
1. Պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և ԴԱՏԱԿԱՆ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։
2. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները։
3. Դատավորն անկախ է և անաչառ։
4. Արդարադատության իրականացմանն որևէ միջամտություն արգելվում է։
Թվում է, թե այս պարզ Սահմանադրական դրույթները հստակ են և տարընկալումների տեղիք պարզապես չեն տալիս։
Սակայն դրանք միայն անաչառ մասնագետների և օբյեկտիվ գիտակցություն ունեցող հանրույթի շրջանակներում։ Այսօրվա իշխանականներն ու իշխանամերձ անձինք սեփական շահի առաջմղման փոքրիշատե հնարավորության առկայության դեպքում պատրաստ են վտանգել իրավական պետության հիմնարար բոլոր սյուները։
Պատրաստ են առանց որևէ համարժեք հիմնավորման դատական իշխանության վերաբերյալ վերացական դատողություններ անել՝ ստեղծելով բացասական ընկալումներ։ Իհարկե, իրավական տրամաբանության հետ այդ կեղծիքները հաշտ չեն։ Անհատական դեպքերն ու անհատները երբեք չեն կարող որպես ապացույց ծառայել ողջ դատական համակարգի գնահատման համար։
Սահմամադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցն իրավական մտքի և իր պաշտոնի համապատասխանության արժանապատիվ ապացույցն էր։
Ցավոք սրտի, այսօրվա գործադիր և օրենսդիր իշխանության ղեկավար պաշտոններին նստած անձանց մասին նույնը պնդել չեմ կարող։
Երկրում կա՛ ճգնաժամ, բայց այդ ճգնաժամը սահամանադրական չէ և ոչ էլ սահմանադրական դատարանում է։ Այն՝ կառավարությունում է և ոչ թե իրավական դաշտի բացերի կամ թերությունների հետևանքով՝ այլ Նիկոլ Փաշինյանի «կառավարման» արդյունքում։
(Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր)»: