Վաղուց արդեն «Պրավդա» թերթի վերածված վարչապետի ընտանեկան ռեսուրսը հերթական էժանագին տեղեկատվական մանիպուլիացիան է անում։
ՍԴ նախագահի դեմ քաղաքական հետապնդումներն արդարացնող որևէ միջոց չունենալով հանդերձ տեղեկատվական դաշտ են նետում վաղուց արդեն չարչարկված մի թեմա, որին ժամանակին մանրամասն և ամբողջական պարզաբանում և հերքում է տրամադրել 7-րդ գումարման ԱԺ աշխատակազմը։
Գործիքների սնանկությունը «Պրավդա»-ին ստիպել է ընկնել իր իսկ ծուղակը։ Հրայր Թովմասյանի հարցազրույցը tert.am լրատվականին «Պրավդա»-ն մեկնաբանում է որպես ընդդիմադիր լրատվամիջոցի հետ հարցազրույց։ ??
Հ․Գ․ «Պրավդա»-ին հարց եմ ուզում ուղղել․
Երբ Հրայր Թովմասյանին անվանում եք ոչ լեգիտիմ և աթոռ զբաղեցնող, ապա ի՞նչպես կոչենք ձեր սրտի « ՍԴ նախագահ» Վահե Գրիգորյանին, ով ՍԴ դատավոր դարձավ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, որին ի դեպ նախագահ էր ընտրել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրած նույն ԱԺ-ն։
Հ․Գ․Գ․ Ակամայից հիշեցի քաղաքական իշխանության կողմից հետապնդված այն դատավորին, ում միակ բացահայտված «մեղքը» ենթադրյալ արտագրված ատենախոսությունն էր։
Ապրի «Պրավդա»-ն, որ ևս մեկ անգամ փաստում է․ Գործադիրը քաղաքական հետապնդման է ենթարկում ՍԴ-ին։
Ռոբերտ Հայրապետյանի էջից: