Անորակ մանիպուլյացիայի հերթական փորձը երկար սպասեցնել չտվեց, կամ Վահե Գրիգորյանի իրավական մտքի հերթական «գոհարները»։
Հայկական ժամանակի կողմից հրապարակված հոդվածը «գրավիչ» է միայն առաջին շատ կարճ տպավորությամբ։ Թերթը հղում կատարելով Սահմանադրության, Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքին, իբր, արձանագրում է տեղ գտած խախտումները։
Այսպես, ՀՀ Սահամանդրության 95-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի անհամատեղելիության հարցը։ Իսկ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասն այդ անհամատեղելիության դրույթները խախտելու իրավական հետևանքները՝մասնավորապես, պատգամավորի լիազորությունները դադարեցվելու դեպքերը։
Այն ընթացակարգը, որը ըստ ՀԺ-ի պիտի պահպանվեր Հրայր Թովմասյանի ընտրության և պատգամավորական լիազորությունների դադարման դեպքում վերաբերելի չեն ՍԴ դատավորի ընտրությանը, հետևյալ պարզ պատճառներով։ ՍԴ դատավորն ընտրվում է Աժ-ի կողմից և ՍԴ մասին օրենքի 5-րդ հոդվածի համաձայն նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում երդումը տալուց հետո՝ անհապաղ։ Ըստ էության Աժ քվեարկությունը ՍԴ դատավոր ընտրելու վերաբերյալ հավաստում է պատգամավոր Հրայր Թովմասյանի կողմից անհամատեղելի գործունեությամբ չզբաղվելու հանգամանքը։ Անհամատեղելիությունը և դրա իրավական հետևանքը՝ լիազորությունների հարկադիր դադարը, վերաբերում է պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում անհամատեղելի գործունեության իրականացմանը։ Իսկ, Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ ընտրելու մասին Ազգային ժողովի որոշումը հանգեցնում է օրենքի ուժով պատգամավորի լիազորությունների դադարմանը։
Իսկ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանի կողմից ստորագրված արձանագրությունը միայն հանդիսացել է ստանձնած պաշտոնի փաստաթղթային հավաստումը այլ ոչ թե պաշտոնի դադարման որոշում։
Հ.Գ. Հոդվածի կեղծ արժանահավատությունն ապահովելու համար կարող էին այն ծանրաբեռնել նաև այլ իրավական ակտերով, որոնք պարունակում են պատգամավոր, լիազորությունների դադար, անդամ և դատավոր բառերը։
(Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր)
Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից: