
Ոստիկանությունը պարզաբանում է.
«Վերջերս «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի` օրեր առաջ, Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։
Տեղեկացնենք, որ կատարվածի վերաբերյալ «Դինգո թիմ» կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում է վերցվել։
Բաժնի ծառայողները, ակտիվ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ այդ անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։