«Իշխանությունը, հնդկական ֆիլմերի ոստիկանների նման, մշտապես ուշանում է». Ոսկան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Իշխանությունը, հնդկական ֆիլմերի ոստիկանների նման, մշտապես ուշանում է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը.

«Իշխանությունը, հնդկական ֆիլմերի ոստիկանների նման, մշտապես ուշանում է, կամ գործից անտեղյակ է։ Պե՞տք է Իջևանում միջպետական ավտոճանապարհը ավելի քան 6 ժամ փակեին, ոստիկանների վրա քարեր և մետաղյա ձողեր նետեին, որ Տավուշի մարզպետարանը հայտարարեր մարզի պետական կառույցներում և մասնավոր կազմակերպություններում 320 թափուր աշխատատեղի առկայության և դրանք զբաղեցնելու հնարավորության մասին։

Այս տարվա մայիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց Տավուշի մարզ արտերկրից 5000 հայ ընտանիք վերաբնակեցնելու ծրագրի մասին։ Այդ ժամանակ գրեցի՝ սահմանամերձ մարզում ապրողներին գոնե աշխատանքով, կենսապայմաններով ապահովեք, որ չարտագաղթեն, արտերկրից 5000 ընտանիք Տավուշ վերաբնակեցնելն անիրական է։

Մի շաբաթ առաջ՝ հուլիսի 13-ին, մարզպետ Չոբանյանը, մարզպետարանի ղեկավար աշխատողները, մարզի շատ համայնքների ղեկավարներ, ՀԿ-ների, երիտասարդների հետ ներգրավվել են Հայաստանի կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունը աղբից մաքրելու համար անցկացված շաբաթօրյակին։

Տավուշի մարզի համայնքների ղեկավարները իրենց գյուղերից տասնյակ կիլոմետրեր են կտրել վերոհիշյալ ստեղծագործական միությանը, հասարակական կազմակերպությանը պատկանող տարածքը բարեկարգելու, աղբից մաքրելու համար, մինչդեռ իրենց համայնքներում աղբահանության, տարածքը բարեկարգելու, ենթակառուցվածքները բարելավելու առումով անելու շատ գործեր կան անելու»։



Նման նյութեր