Վազգեն Սաղաթելյան. «Մի քիչ բոյով ա, բայց դե ոչինչ, Նիկոլ Փա, թու, Քիդմանն էլ էր բոյով»
Advertisement 1000 x 90

Վազգեն Սաղաթելյան. «Մի քիչ բոյով ա, բայց դե ոչինչ, Նիկոլ Փա, թու, Քիդմանն էլ էր բոյով»

Ընկերը սենց կլինի

Երեկ ստեղի կալյաննիներից մեկում նստած եմ ախպորս հետ, մեկ էլ կողքի սեղանին գալիս նստում ա մի ֆանտաստիկ սիրուն աղջիկ։ Աննկարագրելի սիրուն։ Բոյով (մոտ 185 սմ ), գծած կազմվածքով, մաշկը սպիտակ, աչքերը՝ կապույտ, դեմքը՝ ոնց որ Շարլիզ Թերոնին ու Միրանդա Քերին խառնես իրար։ Մի խոսքով չկա տենց բան, ոնց ասեմ, ասենք պատկերացրեք Սոնա Շահգելդյանին՝ վաբշե իրան նման չի։ Հետը կին ա ինչ-որ մի 50 տարեկան։ Դե իրանք էլ են նարգիլե ծխում, բայց զգացվում ա, որ չեն կարում նորմալ ծխեն, էս կինը վաբշե նենց վատ ա ծխում, որ փչացնում ա կալյանը։ Սկսում են հազալ բան, կալյանշիկ էլ չկա տեսադաշտում։ Դե, ասում եմ, տվեք դզեմ կալյանը որ կարողանաք ծխել։ Ժպտալով մերսի են ասում։ Սկսում եմ դզել, էս աղջիկը հարցնում ա որտեղից եմ, ասում եմ Երևանից։ Ինքն էլ թե բա վայ, բա ես հայ եմ։ Տեսքից չեք պատկերացնում ինչ տիպի հայի հետ կապ չունի, ոնց ասեմ, ոնց որ Սոնա Շահգելդյանը ռուսերենի հետ։ Դե ասում եմ հըլը հայերեն մի 2 բառ ասա։ Վատ ակցենտով մի կերպ մի երկու բառ ասում ա, բայց դե համոզվում եմ, որ հայ ա։ Հետինն էլ մորքուրն ա պարզվեց, արտաքինով ոնց որ քայլող ապացույց լիներ, որ էս մեր աղջիկն իրոք հայ ա )) Մի խոսքով, իմանում եմ, որ Կրասնոդարից ա, անուն ազգանունն եմ իմանում ու բավականին խորամանկ ձևով նաև հայրանունը (ասում եմ՝ բա պապայիդ անունը ոնց ա )))։ Հիմա կասեք էս տղեն ամուսնացած ա կարծես, էս ինչեր ա իրեն թույլ տալիս։ ԵՎ ՈՒՐԵՄՆ, հենց իմացա հայ ա, մտքովս անցավ որ պետք ա էս մեր Ваге Восканянի համար հարս ուզել էս աղջկան։ Նկար բան չկա, բայց կարծում եմ անուն ազգանուն հայրանունով կգտնենք, տարիքն էլ գիտեմ։ Ամուսնացած էլ չի (էդ էլ եմ խորամանկ ձևով իմացել, բայց էն առաջինի պես խորամանկ չէ էլի )։ Մնում ա լավ ծանոթ գտնենք Կրասնոդարում ու գնանք ուզենք։ Մի քիչ բոյով ա, բայց դե ոչինչ, Նիկոլ Փա, թու, Քիդմանն էլ էր բոյով։

Հ.Գ. Լուրջ եմ ասում, լավ ծանոթ ա պետք Կրասնոդար տեղ, օգնեք էս հարցը արագ լուծենք, քանի չեն փախցրել։

Հ.Հ.Գ. Անուն ազգանունը չեմ գրում, որ չփախցնեք հանկարծ, իդեալական տարբերակ եմ գտել ընկերոջս համար։

Հ.Հ.Հ.Գ Ընկերը սենց կլինի էլի, հոմ զոռով չի )))

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր