«Երևան եկող ճամփեքի ԱՂԲը չի նվազի, քանի դեռ անտարբերությունը ավելի ուժեղ ա…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երևան եկող ճամփեքի ԱՂԲը չի նվազի, քանի դեռ անտարբերությունը ավելի ուժեղ ա…»

Մենք #լուրջ խնդիր ունենք…

Այո՛, ՀԵՆՑ դո՛ւ, ե՛ս, իմ ու քո հարևանը, գյուղում ապրող մեր բարեկամը…

Մենք ունենք կրթելու ու կրթվելու խնդիր…

Երեկ Երևան գալու ճանապարհին ավտոստոպով նստեցի հեռու մարզից եկող մի մեքենա։ ճանապարհին կանգնեց ու երեխայի հյութի պլաստիկ շիշը նետեց ճամփեզրին։ Դե էդտեղ բնականաբար չդիմացա…

– ինչի՞, էդ շիշը քեզ պե՞տք էր, քուրս:

– Տո՜, պետք չէր, ասումա, որ չկեղտոտե՛ս կողերդ,- ընկերը կիսակատակ շտկեց իրավիճակը… իսկ հետո ավելացրեց, որ Վլադիվաստոկում անգամ սիգարետի բիչոկ չէին թողնում գցեր փողոցում… իսկ էստեղ թողնո՞ւմ են, թե՞ թքած ունենք, թե՞ մեղավոր ենք փնտրում…

Էդ #շիշը կգնա վերամշակման… բայց Երևան եկող ճամփեքի ԱՂԲը չի նվազի, քանի դեռ անտարբերությունը ավելի ուժեղ ա… ես չեմ թափում ասելով մի քաշվի’ մի կողմ, այլ սովորեցրո’ւ չթափել, շուրջդ լիքըըը կեղտոտող կա։

Լուսանկարն էլ քեֆչի հասանների առօրյա խոզանոցից… Հրազդանի կիրճ, ԵՐԵՎԱՆ

Ֆեյսբուք սոցցանցի օգտատեր Հռիփսի Մկրտչյանի էջից:



Նման նյութեր