Այսօր, հուլիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։25-ի սահմաններում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Peugeot Partner մակնիշի 738 KM 99rus համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ ավտոմեքենայում հրդեհն առաջացել է Այգեհովիտ գյուղի սկզբնամասում։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները ինչքան էլ պայքարել են կրակի դեմ, չեն կարողացել այն մարել։ Ավտոմեքենան էլ ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդ Հարություն Գրիգորյանը, բարեբախտաբար, չի տուժել։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: