«Ասենք «էշ-էշ» գնում ենք ԱՄՆ այն հույսով, որ մեզ պտի խղճան ու ասեն դե լավ ինչ կուզեք արեք Իրանի հետ». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Ասենք «էշ-էշ» գնում ենք ԱՄՆ այն հույսով, որ մեզ պտի խղճան ու ասեն դե լավ ինչ կուզեք արեք Իրանի հետ». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը

«Եթե չեմ սխալվում ԱՄՆ-ում մեր պատվիրակությունը նաև փորձելու էր առաջ տանել Իրանից գազ գնելու դեպքում ԱՄՆ կողմից խոչընդոտների չհանդիպելու քաղաքական գիծը:

Անցած շաբաթ Իրանի շուրջ զարգացումները թեժ էին: Իրանը բռնագրավել էր նավթ տեղափոխող անգլիական նավը (տանկեր): Անգլիացիք իրենց հերթին Իրանի նավթային տանկերն են բռնագրավել:

Այս հակամարտությունը դեռ թեժանում է, և Եվրոպան ու ԱՄՆ-ը, չհաշված արաբական մի շարք երկրներ և Իսրայելը, մեղադրում են Իրանին սրանում և մտածում են թե ոնց պտի պատժեն վերջինիս, բայց հնարավորինս պատերազմի չվերածելու տրամադրությամբ: Որը սակայն չի բացառվում:

Այս պայմաններում, ուզում եմ հասկանալ, կա՞ն մարդիկ, հետազոտողներ կամ այսպես կոչեցյալ թինկ-թանկեր (չնայած հայաստանյան մասնագիտական միջավայրը ու թինկ-թանկը ցավոք անհամատեղելի են առայժմ), որ այս ամենը վերլուծում են և քաղաքական վերնախավին գրագետ ուղղորդում մեր շահերը առաջ տանելու և ճիշտ ներկայացնելու համար:

Թե՞, ասենք «էշ-էշ» գնում ենք ԱՄՆ այն հույսով, որ մեզ պտի խղճան ու ասեն դե լավ ինչ կուզեք արեք Իրանի հետ, մենք աչք ենք փակում: Նման բան չի լինելու»:



Նման նյութեր