«Իշխանական վերնախավում կան և՛ սրիկաներ, և՛ պարկեշտ մարդիկ». Անդրանիկ Թևանյան
Advertisement 1000 x 90

«Իշխանական վերնախավում կան և՛ սրիկաներ, և՛ պարկեշտ մարդիկ». Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սրիկաների ու պարկեշտ մարդկանց տարբերությունը.

Մինչև 2018թ. մայիսը քաղաքական առումով մոդայիկ էր իշխանութան մեջ գտնվողներին դասել սատանաների շարքում, իսկ ընդդիմության մեջ գտնվողներին՝ հրեշտակների։

Նախորդ տարվա մայիսից հետո մոդան փոխվեց։ Համարվեց, որ իշխանության մեջ հայտնվածները հրեշտակներ են, իսկ հակառակ ճամբարում՝ սևեր, կամ այլ կերպ ասած՝ սատանաներ։

Իրականությունն այն է, որ և՛ մինչև 2018–ի մայիսը, և՛ 2018–ի մայիսից հետո երկու կողմերում էլ կային ու կան սրիկաներ և պարկեշտ մարդիկ։

Հեղափոխությունների առանձնահատկությունն այն է, որ իշխանության մեջ (հատկապես՝ սկզբնական փուլում) սրիկաների, անգրագետների, անբանների քանակը գերազանցում է մինչև հեղափոխությունը իշխանության մեջ գտնվող այդ որակի մարդկանց քանակը։

Հիմա իշխանական վերնախավում կան և՛ սրիկաներ, և՛ պարկեշտ մարդիկ։ Ինչպե՞ս նրանց տարբերել։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է դիմել գրող Սերգեյ Դովլաթովի հայտնի բանաձևի օգնությանը։

Ըստ այդմ՝ այս իշխանության մեջ գտնվող պարկեշտ մարդիկ սրիկաներից տարբերվում են այն բանով, որ սրիկայություններ և կեղտոտ գործեր են անում առանց էնտուզիազմի ու ներքին բավարարվածության։

Այդ բանաձևը հիմք ընդունելով՝ կարող եք ինքներդ դասակարգել իշխանության մեջ գտնվող սրիկաներին ու պարկեշտ մարդկանց»:



Նման նյութեր