ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 22-ին, ժամը 19:17-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Ա.Ա.-ն (ծնված 1990թ.) թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել Զ.Բ.-ին (ծնված 1992թ.), ով հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: