
Իրանի հարավում 5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին` Ամերիկյան երկրաբանական ծառայությանը (USGS) հղում անելով։
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 02։59–ին։ Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 10 կմ խորության վրա։
Հայտնի է, որ էպիկոնտրոնը գտնվել է Բանդեր–Լենգ քաղաքից 23 կմ հյուսիս–արևելք։
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։