Իշխանափոխությունից հետո, երբ որոշվեց քաղաքացիներին ազատել բանկային անհուսալի վարկերի տույժ-տուգանքներից, թվում էր, թե դրանով տարիներ շարունակ ձևավորված խնդիրը ի վերջո կլուծվի։ Սակայն կարճ ժամանակ անց, բանկային համակարգը դարձյալ հայտնվեց նույն իրավիճակում։ Վերջին շրջանում վերստին նկատվում է ժամանակին չկատարված վարկային պարտավորությունների աճի միտում։
Երևույթը ակտիվացել է հատկապես այս տարվա սկզբին։ Ընդամենը հինգ ամսվա ընթացքում բանկերի ժամկետանց վարկերը ավելացել են շուրջ 21 մլրդ դրամով` անցնելով 109 միլիարդից։ Նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով սա բավական ակտիվ տեղաշարժ է։ Թեև այլ կերպ չէր էլ կարող լինել։
Ավելի մանրամասն՝ pastinfo.am