Համացանցում հուլիսի 21-ին տեսագրություն էր հրապարակվել ու տարածվել, որում երևում է, թե ինչպես են երկու վարորդ «Նիվա» մակնիշի երկու ավտոմեքենաներով Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի հրապարակում դիտավորյալ թույլ տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Ինչպես տեղեկացրին c տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեսագրության հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի ծառայողներն, ինչպես և ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող ստորաբաժանման աշխատակիցները համատեղ միջոցառումներ ձեռնարկեցին՝ պարզելով մեքենաները վարած անձանց ինքնությունը։ Երիտասարդները հայտնաբերվել ու ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
«Հարգելի՛ վարորդներ, պահպանեք երթևեկության ու համակեցության կանոնները և ձեր գործողություններով անհանգստություն ու անհարմարություն մի պատճառեք այլոց։ Ոստիկանությունն օպերատիվ արձագանքելու է իրավահարգ քաղաքացիների բոլոր ահազանգերին՝ պատասխանատվության ենթարկելով բոլոր օրինազանցներին»,- կոչ է անում ՀՀ ոստիկանությունը: