«Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը, նրան շեղում է կարևոր խնդիրներից». Տիգրան Պասկևիչյան. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը, նրան շեղում է կարևոր խնդիրներից». Տիգրան Պասկևիչյան. factor.am

Հանրային հեռուստաընկերությունը պետք է «հանրության» ռեսուրսն օգտագործելով իր վարկանիշը ձևավորի, ոչ թե դրա հետևից վազի: Հանրայինին հստակ քաղաքականություն է անհրաժեշտ, ինչը գրվեց, բայց թղթին մնաց: Այս մասին այսօր «Ծառայու՞մ է Հանրայինը հանրությանը» թեմայով քննարկման ընթացքում նշեց սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:

Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է վերանայել Հանրայինի հաստիքացուցակը, բյուջեն, պայմանագրերը: «Պետք է հասկանալ՝ ով է թերագնահատված և ով՝ գերագնահատված: Իսկ այդպիսիք հաստատ կան: Հաստիքացուցակն ուռճացված է, իսկ աշխատատեղերն՝ անհամապատասխան»,- նշեց Պասկևիչյանը: Նրա խոսքով՝ Հանրայինին բովանդակություն է անհրաժեշտ: «Հայաստանում խոսքը և մամուլն ազատ են, սակայն բովանդակությունն ազատ չէ»,- նշեց հրապարակախոսը:

Նա ընդգծեց նաև, որ իր կողմից մշակված քաղաքականության կետերից մեկն արբանյակային հեռարձակման պրակտիկայի ուսումնասիրությունն է և նոր ձևաչափի մշակումը: «Ստեղծվել է մի վիճակ, երբ սփյուռքը դատարկ հեռարձակում է ստանում: Հանրայինը մատուցում է նյութ, որի ոչ լեզուն, ոչ էլ թեման սփյուռքահայության համար հասկանալի չէ»,- ասաց Պասկևիչյանը: Համեմատելով ներկայիս իրավիճակը 90-ականների հետ, Պասկևիչյանը համոզմունք հայտնեց, որ այսօր ռեսուրսներն ավելի շատ են, Հանրայինն այսօր տեխնիկապես ավելի զարգացած է և շատ կարճ ժամանակի ընթացքում հնարավոր է արդյունավետ փոփոխություններ ունենալ: Տիգրան Պասկևիչյանը հավելեց, որ, իր կարծիքով, այսօր Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը, ավելին՝ նրան շեղում է կարևոր խնդիրներից: Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան

factor.am



Նման նյութեր