Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չեն կայացել, տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ․ «A&R» ընկերությունը չի մեկնաբանում. tert.am
Advertisement 1000 x 90

Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չեն կայացել, տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ․ «A&R» ընկերությունը չի մեկնաբանում. tert.am

Ինչպես տեղեկացնում է tert.am կայքը, քաղաքացին ահազանգել է խմբագրություն և հայտնել, որ այսօր առավոտյան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից պատրաստվել են  UJ 2371 չվերթով մեկնել Շարմ Էլ Շեյխ՝ հանգստի նպատակով, սակայն տեղեկացվել է, որ չարտերային չվերթը չի կայանա:

«Պատրաստվում ես թռիչքի, գումար ես ծախսում, մեկ էլ պարզվում է, որ չես էլ մեկնելու և որևէ բացատրություն չկա, թե ինչու: Հասկանում ենք, որ չարտերային չվերթ է, բայց պետք է պարզաբանել քաղաքացիներին, հայտնել չվերթի չիրականացման պատճառը, փոխհատուցման հարցն էլ հստակ չէ: «A&R» կազմակերպությունը, որը պարզվեց, աշխատում է թուրքական տուրիստական ընկերության հետ, մեզ փաստի առաջ է կանգնեցրել»:

Ավելի մանրամասն՝ tert.am