Ոստիկանները Շիրակի մարզում կաշառակերության դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկը մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, իսկ հետագայում նպաստից չզրկելու համար 2017-2018 թթ. ընթացքում պահանջել ու ստացել է ընդհանուր 63.000 դրամ կաշառք։ Նույն կնոջը 2019–ի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար էլ տեսուչը պահանջել է երկու ամսվա նպաստի գումարը` ընդհանուր 56.000 դրամ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հուլիսի 22-ին պահանջած կաշառքը վերցնելու պահին ոստիկանության ծառայողները բռնել են նրան ու բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։